«Շիրակ»-ը տանը հաղթեց «Արարատ»-ին

«Շիրակ»-ը տանը հաղթեց «Արարատ»-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 30-րդ տուրն ավարտվեց «Շիրակ»-«Արարատ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Շիրակ»-ը երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Մուսա Փոլ Բակայոկոն, Արտյոմ Գեւորգյանը և Արամ Մուրադյանը:

Նախօրեին կայացած խաղում հաղթել էին «Արցախ»-ը, «Փյունիկ»-ը և «Ալաշկերտ»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում