Մոտեցանք Եվրոպա լիգայի եզրափակիչին. Մխիթարյան

Մոտեցանք Եվրոպա լիգայի եզրափակիչին. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ,  Panorama.am: Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց իսպանական «Վալենսիա»-ին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 75-րդ րոպեին։

Խաղից հետո նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելի մոտեցանք Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչին: Շնորհակալ ենք երկրպագուներից` բուռն աջակցության համար»։

Այս երկու ակումբների պատասխան խաղը կկայանա մայիսի 9-ին` Իսպանիայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում