Էմերին կարևորում է «Վալենսիա»-«Արսենալ» պատասխան խաղը

Էմերին կարևորում է «Վալենսիա»-«Արսենալ» պատասխան խաղը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ էմերին Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղը ևս կարևոր է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էմերին այն կարծիքին էր, որ բարդ է լավ արդյունքի հասնել կիսաեզրափակիչի առաջին խաղում և թիմին հաջողվել է լավ արձագանքել առաջինը բաց թողած գնդակին:

««Վալենսիա»-ի հետ դիմակայությունը դեռևս 50/50 է: Իսպանական թիմը ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ ունի: Հիմա պետք է նախապատրաստվենք երկրորդ խաղին, որը ևս կարևոր է»,-ասել է Էմերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում