Մբապեն որակազրկվել է

Մբապեն որակազրկվել է

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային թիմի և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն որակազրկվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստին 3 խաղով որակազրկել է ֆուտբոլի Ֆրանսիայի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն: Մբապեն որակազրկվել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Ռեն»-ի դեմ խաղում կարմիր քարտի համար: Որակազրկումը տարածվում է Ֆրանսիայի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վրա:

ՊՍԺ-ն եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով պարտվել էր «Ռեն»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում