Սերենա Ուիլյամսը կմասնակցի Հռոմի մրցաշարին

Սերենա Ուիլյամսը կմասնակցի Հռոմի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ներկայացուցիչ թենիսիստ Սերենա Ուիլյամսը կմասնակցի Հռոմի WTA միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուիլյամսն արդեն հյուրանոցային համար է ամրագրել Իտալիայի մայրաքաղաքում: «Մեծ սաղավարտ»-ի 23-ակի հաղթողն ավելի վաղ վաղաժամ ավարտել էր ելույթները Ինդիան-Ուելսում և Մայամիի միջազգային մրցաշարում՝ վնասվածքի և հիվանդության պատճառով: Մինչ այս, ամերիկուհին մասնակցել էր Ավստրալիայի բաց առաջնության և Հոֆմանի գավաթի խաղարկությանը:

Սերենա Ուիլյամսը Հռոմի մրցաշարում հաղթել է 2016 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում