USD
EUR
RUB

Հայ շախմատիստները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայկական շախմատի ներկայացուցիչները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Բաց նամակում շախմատիստներն անդրադարձել են Ռաֆայել Վահանյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, որտեղ Վահանյանը չի կարող առաջադրվել տարիքի պատճառով: Բաց նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար: Ներկայումս դպրոցի տնօրեն է հանդիսանում Երևանի պատվավոր քաղաքացի, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ում անունով էլ կոչվում է դպրոցը: Ռաֆայել Վահանյանը համարվում է հայկական շախմատի կենդանի լեգենդ, նա ԽՍՀՄ հավաքականի կազմում 1984 և 1986 թվականների համաշխարհային շախմատի օլիմպիադաների, 1985 և 1989 թվականների աշխարհի թիմային առաջնությունների, 1980, 1983 և 1989 թվականների Եվրոպայի թիմային առաջնությունների չեմպիոն է: Ռաֆայել Վահանյանը մեծ ավանդ ունի Հայաստանում շախմատի զարգացման և հանրահռչակման գործում: Հանդիսանալով իր անունը կրող դպրոցի տնօրենը՝ շարունակում է անգնահատելի ծառայություն մատուցել հայկական շախմատին: Ռաֆայել Վահանյանը մեծ հեղինակություն է վայելում շախմատային աշխարհում, դեռևս 2008 թվականին աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկու և Ռումինիայի ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Բուխարեստ քաղաքում հիմնադրվել է Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակադեմիան: Ռաֆայել Վահանյանը արժանացել է մի շարք պետական պարգևների՝ 1985 թվականին «Աշխատանքային արիության համար», 2001 թվականին «Մովսես Խորենացու» մեդալով, 2011 թվականի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Միակ հայ շախմատիստն է, ով արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Առաջին հայ շախմատիստն է, ում շնորհվել է միջազգային գրոսմայստերի կոչում:

Գրոսմայստերների համար մեծ անակնկալ էր նման մրցույթի անցկացումը:

Ամբողջ շախմատային ընտանիքի և նրա շուրջը կանգնած մարդկանց կարծիքով, նման մրցույթի անցկացումը դիտվում է շատ բացասական: Ընդհակառակը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի աշխատել և իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին: Մեր շախմատային ընտանիքը ուրախ է և շնորհակալ, որ Ռաֆայել Վահանյանը տնօրինում է իր անունը կրող դպրոցը և այդ մրցույթը չպետք է վերաբերվի մեր Լեգենդին, քանի որ նրա ամեն մի խոսքը, ամեն մի բացատրությունը, նրա ներկայությունը մեծ ներդրում է գալիք սերունդների զարգացման համար:

Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյան

Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյան

Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյան

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյան

Աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան

Աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, գրոսմայստեր Հրանտ Մելքումյան

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյան

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Արման Փաշիկյան

Վետերանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյան

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյան

Մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյան

Գրոսմայստեր Արամ Հակոբյան

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյան

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյան

Գրոսմայստեր Վահե Բաղդասարյան

Գրոսմայստեր Արման Միքայելյան

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյան

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյան

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյան»:

Լրահոս
Բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպայի առաջնության «Արսենալ»-ի ավագը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծափահարություններով են արձագանքել Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշմանը «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է Ինձ համար մեծ ցավ է խաղը բաց թողնելը. Մխիթարյանը` Բաքու չմեկնելու մասին «Չելսի»-ն կհրաժարվի Ազարից Մբապեն չի հեռանա ՊՍԺ-ից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» մարզի Մոուրինյուն Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀԱՕԿ-ին և նախարարությանը պաշտոնական դիրքի չարահաշման մեջ Սարգիս Ադամյանը ստացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից Հրաձիգները 3 մարզիկով կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Փյունիկ»-ը բողոքարկելու է «Լոռի»-ի դեմ խաղի արդյունքը Հայկական ֆուտբոլում բան չի փոխվել. Էդգար Մանուչարյան Մեսսին երրորդ տարին անընդմեջ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է Մխիթարյանը պետք է չգնա Բաքու. Վարդան Մինասյան Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը Հույնների հայտացուցակը Հայաստանի դեմ խաղից առաջ Առաջարկ. 6 հազար երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով Սամբիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Հայ պատանի շախմատիստները մեկնարկել են Աշխարհի պատանի աստղեր մրցաշարում Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա 11 մասնակից Ջոկովիչը և Նադալը Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակչում են Արոնյանի առաջին մրցակիցը ան Նեպոմնյաշչինն է Խաչանովը դուրս մնաց Հռոմի մրցաշարից Մխիթարյանը չի մեկնի Բաքու. The Times «Արսենալը քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար Ֆեդերերը Հռոմի Մասթերս մրցաշարի երրորդ շրջանում է Բրիասկո-Բելեկյանն օգնել է ակումբին հաղթանակ տոնել Արգենտինայի գավաթի խաղարկության հերթական տուրում Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը Ֆուտբոլի Իռլանդիայի թիմի մարզիչը Հայաստանի ընտրանուն լուրջ հակառակորդ է համարում Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսեց եռօրյա մարզահավաքը «Լացիո»-ն 7-րդ անգամ Իտալիայի ֆուտբոլի գավաթակիր է դարձել Մարիա Շարապովան չի մասնակցի «Ռոլան Գարոս»-ին «Այաքս»-ը 5-ամյա դադարից հետո Նիդերլանդների չեմպիոնն է
website by Sargssyan