Միհրան Հարությունյանը վերադառնում է ըմբշամարտ

Միհրան Հարությունյանը վերադառնում է ըմբշամարտ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թվականի Օլիմպիական փոխչեմպիոն Միհարն Հարությունյանը, Instagram-ի իր էջի միջոցով հայտնել է, որ վերադառնում է ըմբշամարտ և կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար։

Նշենք, որ Միհրանը վերջին ժամանակահատվածում զբաղվում էր խառը մենամարտերով։

«Մայիսի 17-ին Կրասնոդարում ես կրկին կվերադառնամ մրցագորգ, որպեսզի սկսեմ իմ ճանապարհը դեպի Տոկիո-2020 եւ վերցնեմ այն, ինչը պատկանում է ինձ»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում