Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող

Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցում է Ռումինիայի Քլուջ Նապոկա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի մրցաշարին՝ ավագ մարզիչ Հովահաննես Դավթյանի գլխավորությամբ: Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան Սուսաննա Ստեփանյանը 40 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մրցակիցներին նվաճեց ոսկե մեդալ: Սա Սուսաննայի երկրորդ մասնակցությունն է միջազգային մրցաշարի:

Մրցաշարին մասնակցում են 28 երկրների 563 մարզիկներ՝ 222 աղջիկ և 341 տղա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում