Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկի իսպանացի հանրահայտ մրցավար

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկի իսպանացի հանրահայտ մրցավար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կսպասարկի իսպանացի մասնագետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ին՝ Երևանի «Բանանց» մարզադաշտում, կկայանա Հայաստանի գավաթի 2018/2019 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երևանի «Ալաշկերտի» և Վանաձորի «Լոռի» ՖԱ միջև: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով եզրափակիչ հանդիպումը կսպասարկի իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Եզրերում նրան կօգնեն Ինիգո Պրիետո Լոպեսը և Ռոբերտո Ալֆոնսո Ֆերնանդեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում