Արտյոմ Խաչատուրովը գավաթի խաղարկության եզրափակչում հետաքրքիր խաղ է կանխատեսում

Արտյոմ Խաչատուրովը գավաթի խաղարկության եզրափակչում հետաքրքիր խաղ է կանխատեսում

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Արտյոմ Խաչատուրովի կարծիքով Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը հետաքրքիր է լինելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խաչատուրովը փաստեց, որ թիմում լավ տրամադրություն է: «Եզրափակիչ այս խաղից շատ բան է կախված: «Ալաշկերտ»-ը լավ թիմ է և լավ ֆուտբոլիստներ ունի: Մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում»,-ասաց նա:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակչում «Ալաշկերտ»-ը ուժերը կչափի «Լոռի»-ի դեմ: Հանդիպումը կկայանա «Բանանց»-ի մարզադաշտում մայիսի 8-ին և կմեկնարկի 19:30-ին: Մուտքն ազատ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում