Շախմատի մինչև 18 տարեկանների Հայաստանի չեմպիոնը միաժամանակյա խաղաշար է անցկացրել «Վարդաշեն» ՔԿՀ-ում

Շախմատի մինչև 18 տարեկանների Հայաստանի չեմպիոնը միաժամանակյա խաղաշար է անցկացրել «Վարդաշեն» ՔԿՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում մինչև շախմատի մինչև 18 տարեկանների Հայաստանի չեմպիոն, միջազգային վարպետ Գրիգոր Դիլանյանը հայ և օտարերկրացի 20 դատապարտյալների հետ մայիսի 8-ին անցկացրել է միաժամանակյա խաղաշար՝ նվիրված Մայիսի 9-ի եռատոնին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Դատապարտյալների շարքում բավական արհեստավարժ, գրագետ խաղացողների շնորհիվ խաղն անցավ թեժ, հետաքրքիր և համառ մթնոլորտում: Բայց չնայած լարված խաղին՝ դատապարտյալներին այդպես էլ չհաջողվեց հաղթանակ «կորզել» չեմպիոնից:

Խաղի ավարտին Գ. Դիլանյանի ընտրությամբ լավագույն 2 խաղացողների՝ Մ. Անանիկյանին և Վ. Կարապետյանին, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանը խրախուսեց պատվոգրերով, իսկ անձամբ չեմպիոնին, որպես օրվա խորհուրդ, նվիրեց դատապարտյալների ձեռքի աշխատանքներից:

Շախմատի մրցաշար անցկացվեց նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների միջև: Առաջին հաղթական տեղերը համապատասխանաբար գրավեցին դատապարտյալներ Ս. Ներսեսյանը, Վ. Խաչյանը, Ա. Վիրաբյանը: Հաղթողները կխրախուսվեն հիմնարկի վարչակազմի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում