«Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր

«Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Լոռի»-ն. արդյունքում, ավելի ուժեղ գտնվեց Երևանի «Ալաշկերտ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչ կմեկնարկեր հանդիպումը, ներկաների ողջունեց և ակումբերին հաջողություն մաղթեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Հանդիպման մեկնարկը հաջող չդասավորվեց վանաձորյան ակումբի համար: «Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ստիպված էր փոփոխություն կատարել, քանի որ ոտքի մկանն էր ձգել Արամ Քոչարյանը: Առաջին կեսի ամբողջ ընթացքում երկու թիմերը զգույշ էին գործում և աչքի չէին ընկնում կտրուկ գրոհներով: Երկրորդ կեսում ակումբները ավելացրեցին խաղի տեմպը և «Ալաշկերտ»-ը սուր գրոհներով անկյունայինի խաղարկումից հետո առաջ անցավ հաշվի մեջ, քանի որ «Լոռի»-ի պաշտպան Ֆրայդին դարձավ ինքնագոլի հեղինակ:

Բաց թողած գնդակից հետո վանաձորյան ակումբը նետվեց հետ բերելու կորցրածը, բայց այդպես էլ գոլ չխփեց և պարտվեց նվազագույն հաշվով:

Երևանի «Ալաշկերտ»-ը, որը նախորդ տարի ևս դուրս էր եկել գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն պարտվել էր «Գանձասար-Կապան»-ին, երկրորդ փորձից կարողացավ դառնալ Հայաստանի գավաթակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում