«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի եզրափակչում է

«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսնեալ»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում ևս հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվելով իսպանական «Վալենսիա»-ին հաղթեց 2:4 հաշվով: «Զինագործների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լյակազեթը: Երկու խաղերի ընդհանուր 3:7 հաշվով Եվրոպայի լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճեց «Արսենալ»-ը:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում