«Չելսի»-ն Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս եկավ 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Այնտրախտ»-ին

«Չելսի»-ն Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս եկավ 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Այնտրախտ»-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ին Եվրոպայի լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճեց կիսաեզրափակչի երկրորդ խաղում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Այնտրախտ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կիսաեզրափակչի երկրորդ՝ պատասխան խաղում, «Չելսի»-ին սեփական հարկի տակ հյուրընկալեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին: Անգլիական ակումբի ֆուտբոլիստների հանդիպման հաշիվը բացեցին 28-րդ րոպեին՝ աչքի ընկավ Չիկը: Երկրորդ կեսի մեկնարկին՝ 49-րդ րոպեին, «Այնտրախտ»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Յովիչը: Երկու խաղերի ընդհանուր հաշվում գրանցվեց 2:2 հաշիվ:

Լրացուցիչ ժամանակում ևս թիմերը միմյանց դարպասը չգրավեցին և ամեն ինչ որոշեց հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ: Այստեղ առավել դիպուկ էին «Չելսի»-ի ֆուտբոլիստները:

Եզրափակչում «Չելսի»-ին կմրցի «Արսենալ»-ի հետ:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում