Մեկ երկրից 4 թիմ կխաղա Եվրագավաթների եզրափակիչներում

Մեկ երկրից 4 թիմ կխաղա Եվրագավաթների եզրափակիչներում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Գլխավոր եվրավագավաթների՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի պատմության մեջ առաջին անգամ, եզրափակիչներում կխաղան մեկ երկրի 4 ներկայացուցիչ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։

Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը», իսկ Եվրոպա լիգայում հաղթելու համար կպայքարեն «Չելսին» ու «Արսենալը»: Բոլոր չորս թիմերն էլ ներկայացնում են Անգլիան, դրանցից 3-ը՝ Լոնդոնը: Նախկինում եզրափակիչներում երեքական ներկայացուցիչ ունեցել են Իտալիան, Գերմանիան և Իսպանիան:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդում. իսկ Եվրոպա լիգայի վճռորոշ խաղը կկայանա Բաքվում՝ մայիսի 29-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում