Կարևոր է լավագույն եռյակում լինելը. Խաշմանյան

Կարևոր է լավագույն եռյակում լինելը. Խաշմանյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Արարատ-Արմենիա»-ից կրա պարտության պատճառները տեսնում է սեփական սխալներում:

«Մեզ համար շատ էմոցիոնալ խաղ է, որը նաև ագրեսիվ ստացվեց: Վերջնամասում միայն կորցրեցինք կենտրոնացվածությունը: Եվ հենց մեր սխալների պատճառով էլ պարտվեցինք: Պետք էր ավելի վստահ խաղալ պաշտպանությունում: Մեզ համարա կարևոր է եռյակում լինելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է մարզիչը:

Խաշմանյանի խոսքով՝ խնդիրներն առաջացան նաև նրանից, որ բացակա ֆուտբոլիստներ շատ կային:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 32-րդ տուրում «Արարատ-Արմենիա» հաղթել է «Ալաշկերտ»-ին 2:1 հաշվով:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում