Տիգրան Բարսեղյանը դարձել է դուբլի հեղինակ «Տոբոլ»-ի դեմ խաղում

Տիգրան Բարսեղյանը դարձել է դուբլի հեղինակ «Տոբոլ»-ի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլերի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Կայսար»-ը տանը հյուրընկալեց «Տոբոլ»-ին և հաղթանակի հասավ 5:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիս Տիգրան Բարսեղյանը «Կայսար»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և գոլեր խփեց 8-րդ և 85-րդ րոպեներին:

Այս տուրից հետո «Կայսար»-ը մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում է և ունի 20 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում