«Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության առաջատարն է

«Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկ»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի առաջնության 32-րդ տուրից հետո «Փյունիկ»-ն ունի 55 միավոր և առաջատարն է: Երկրորդ տեղում 52 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Եռյակի վերջում «Բանանց»-ն է 50 միավորով:

4-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ն է, որն ունի 46 միավոր: Վանաձորի «Լոռի»-ն 39 միավորով 5-րդն է: «Շիրակ»-ը 36 միավորով մրցաշարային աղյուսակում 6-րդն է: 7-րդ տեղում «Գանձասար-Կապան»-ն է (31 միավոր), 8-րդում՝ «Արցախ»-ը (21 միավոր) և վերջին տեղում «Արարատ»-ն է (19 միավոր):

Առաջնության 33-րդ տուրի խաղերը կկայանան մայիսի 14-ին, 15-ին: Մրցաշրջանի ավարտին մնացել է 4 տուր:

Լուսանկարը՝ FC Pyunik

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում