Նովակ Ջոկովիչը հաղթել է Մադրիդի մրցաշարում

Նովակ Ջոկովիչը հաղթել է Մադրիդի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Մադրիդի մասթեր մրցաշարում՝ նվաճելով կարիերայի 74-րդ տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող համանուն մրցաշարի եզրափակչում Ջոկովիչի հակառակորդը հույն Ստեֆանոս Ցիցիպասն էր: 1 ժամ 33 րոպե ձգված եզրափակչում սերբ թենիսիստը հաղթեց երկու սեթերում՝ 6:3, 6:4 հաշվով:

Նովակ Ջոկովիչը իր հերթական հաղթանակը տոնելով՝ նվաճեց կարիերայի 74-րդ տիտղոսը, իսկ ընթացիկ տարում երկրորդը (առաջինն Ավստրալիայի առաջնության չեմպիոն):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում