Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Հռոմի Մասթերսում

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Հռոմի Մասթերսում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Հռոմի Մասթերս մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Խաչանովի հակառակորդը Իտալիայից Լորենցո Սոնեգոն էր: 2 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը առավելության հասավ 6:3, 6:7 (1:7), 6:3 հաշվով:

Հաջորդիվ Խաչանովը կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում