Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն մարզիչ

Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն մարզիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: «Մանչեսթեր Սիթի»-ն արդեն ավարտված մրցաշրջանում իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը և դա արեց երկրորդ տարին անընդմեջ: Իսպանացի մասնագետն ևս երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույն մարզիչ Անգլիայում:

Ավելի վաղը երկու անգամ անընդմեջ լավագույնի կոչմանը հասնել էին Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Սիթի») և Ժոզե Մոուրինյոն («Չելսի»):

Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին: Այս ընթացքում ակումբը երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ գավաթակիր և մեկ անգամ էլ Սուպերգավաթակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում