Չեմպիոնների լիգայի եզրափակչին «Լիվերպուլ»-ը կնախապատրաստվի Իսպանիայում

Չեմպիոնների լիգայի եզրափակչին «Լիվերպուլ»-ը կնախապատրաստվի Իսպանիայում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայի եզրափակչին կնախապատրաստվի Իսպանիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կլոպի թիմը նախապատրաստական փուլը կանցնի Մարբելյա քաղաքում: Թիմը մեկշաբաթյան հանգստից հետո` մայիսի 20-ին, կմեկնի Իսպանիա: Նախորդ տարի ևս ՉԼ եզրափակչին «Լիվերպուլ»-ը պատրատսվել էր նույն քաղաքում:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցեն երկու անգլիական ակումբներ` «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը: Այն կկայանա Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում հունիսի 1-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում