«Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության առաջատարն է

«Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը Երևանի «Փյունիկ»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բարձրագույն խմբի 33-րդ տուրից հետո «Փյունիկ»-ն ունի 56 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 52 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է, իսկ եռյակը եզրափակչում է «Բանանց»-ը (51 միավոր): 4-րդ տեղում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ն է 49 միավորով: Վանաձորի «Լոռի»-ն ունի 39 միավոր:«Շիրակ»-ի ակտիվում կա 36 միավոր, իսկ «Գանձասար-Կապան»-ն ունի 31 միավոր: 24 միավոր ունի «Արցախ»-ը և 22 միավորը` «Արարատ»-ը:

Առաջնության բարձրագույն խմբի 34-րդ տուրը կկայանա մայիսի 19-ին և 20-ին: Ավարտին մնացել է 3 տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում