«Այաքս»-ը 5-ամյա դադարից հետո Նիդերլանդների չեմպիոնն է

«Այաքս»-ը 5-ամյա դադարից հետո Նիդերլանդների չեմպիոնն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների առաջնության նոր չեմպիոն Ամստերդամի «Այաքս»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներքին առաջնության հերթական տուրում 4:1 հաշվով հաղթելով «Դե Գրաֆսհապ»-ին, «Այաքս»-ը 5-ամյա դադարից հետո, և իր պատմության մեջ 34-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն: Երկրորդ տեղում ՊՍՎ-ն է, իսկ եռյակի վերջում` «Ֆեյենորդ»-ը:

«Այաքս»-ն այս տարի դարձել էր նաև Նիդերլանդների գավաթակիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում