«Լացիո»-ն 7-րդ անգամ Իտալիայի ֆուտբոլի գավաթակիր է դարձել

«Լացիո»-ն 7-րդ անգամ Իտալիայի ֆուտբոլի գավաթակիր է դարձել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց «Լացիո»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ատալանտա»-ն և «Լացիո»-ն: Հանդիպման վերջնամասում Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի և Խոակին Կոռեայի գոլերի շնորհիվ «Լացիո»-ն դարձավ երկրի գավաթակիր` իր պատմության մեջ այդ տիտղոսը նվաճելով 7-րդ անգամ:

«Լացիո» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1900 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում