Ֆեդերերը Հռոմի Մասթերս մրցաշարի երրորդ շրջանում է

Ֆեդերերը Հռոմի Մասթերս մրցաշարի երրորդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Հռոմի մասթերս մրցաշարի հաջորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Ֆեդերերի հակառակորդը Պորտուգալիայից Ժոաու Սուզան էր: 1 ժամ 20 րոպե ձգված մրցախաղում աշխարհի երրորդ ռակետը հաղթեց երկու սեթերում` 6:4, 6:3 հաշվով:

Հռոմի Մասթերս մրցաշարի երրորդ շրջանում Ֆեդերերի մրցակիցը Խորվաթիայից Բորնա Չորիչն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում