Խաչանովը դուրս մնաց Հռոմի մրցաշարից

Խաչանովը դուրս մնաց Հռոմի մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի Մասթերս մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Խաչանովը մրցում էր Իսպանիայից Ֆերնանդո Վերդասկոյի հետ: 2 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը պարտվեց 5:7, 6:3, 3:6 հաշվով:

Հռոմի Մասթեր մրցաշարը կեզրափակվի մայիսի 19-ին: Մրցաշարային ֆոնդը կազմում է մոտ 3,5 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում