Արոնյանի առաջին մրցակիցը ան Նեպոմնյաշչինն է

Արոնյանի առաջին մրցակիցը ան Նեպոմնյաշչինն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Մոսկվայի Գրան Պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2020 թվականի Հավակնորդների մրցաշարի համար ուղեգիր տվող մրցաշարն անկացվում է «նոկաուտ» մրցաձևով` պարտվող դուրս է մնում հետագա պայքարից: Առաջին տուրում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչինն է: Շախմատիստները կմրցեն երկու դասական պարտիայում, իսկ եթե գրանցվի ոչ-ոքի արդյունք, ապա հաղթողին կորոշեն թայ-բրեյքում:

ՖԻԴԵ-ի մոսկովյան Գրան Պրիի առաջին փուլում Լևոն Արոնյանի հետ կմրցեն նաև Անիշ Գիրին, Շախրիյար Մամեդյարովը, Իան Նեպոմնիաշկինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Թեյմուր Ռաջաբովը, Ուսելի Սոն, Սերգեյ Կարյակը, Պյոտոր Սվիդլերը, Յի Վեյը, Նիկիտա Վիտիուգովը, Յան Դուդան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Դմիտրի Յակովենկոն, Դանիլ Դուբովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում