Ջոկովիչը և Նադալը Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակչում են

Ջոկովիչը և Նադալը Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակչում են

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Հռոմի Մասթերս մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում 1 ժամ 4 րոպե ձգված խաղում 6։3, 6։0 հաշվով հաղթեց գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին: Հաջորդիվ Ջոկովիչի մրցակիցը կլինի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Իսպանացին 1 ժամ 2 րոպեում հաղթեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին՝ 6։1, 6։0: Նրա մրցակիցը կլինի մեկ այլ իսպանացի` Ֆերնանդո Վերդասկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում