Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա 11 մասնակից

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա 11 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Գալաց քաղաքում մայիսի 23-ից հունիսի 2-ը կկայանա ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում: Ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի եւ մարզիչ Գեւորգ Կոստանդյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով: Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 46 կգ քաշային Խաչատուր Մանուկյանը, 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 50 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վարդգես Բաղդասարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 57 կգ քաշային Արես Հակոբյանը, 60 կգ քաշային Գոռ Մխիթարյանը, 63 կգ քաշային Կարապետ Բալագոզյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Կամո Բեգյանն ու գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում