Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Տիգրան Կիրակոսյանը հռաչկվեց սամբոյի 2019թ. Եվրոպայի չեմպիոն: ՏԵղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթեց ռուս Եվգենի Երյոմինին:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաեւ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 19 մարզիկով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում