Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից

Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը պորտուգալական «Շավիշ»-ի հետ, որտեղ տեղափոխվել էր 2018 թվականին պորտուգալական մեկ այլ ակումբից` «Մարիտիմու»-ից:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ակումբը՝ «Շավիշ»-ը, դուրս մնաց Պորտուգալիայի առաջնությունից: Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջության վերջին՝ 34-րդ տուրում, «Շավիշ»-ն արտագնա խաղում մրցեց «Տոնդելա»-ի հետ և պարտվեց 5:2 հաշվով: Ավարտված առաջնությունում ակումբը գրավեց 16-րդ տեղը՝ հավաքելով 32 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում