Մբապեն չի հեռանա ՊՍԺ-ից

Մբապեն չի հեռանա ՊՍԺ-ից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և փարիզյան ՊՍժ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն չի տեղափոխվի այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը: Թե ակումբը և թե Մպաբեն ուզում են համագործակցել և ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա Փարիզում:

Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում այն մասին, որ «Ռեալ»-ը հետաքրքրված է Մպաբեի ծառայություններով:

Նախօրեին Ֆրանսիայի ազգային թիմի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մբապեն ճանաչվել է նաև այդ մրցանակին արժանացավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Առաջնության լավագույն գոլի հեղինակը «Լիլի» ֆուտբոլիստ Լոիկ Ռեմին է: Ֆրանսիայի առաջնության 2018/19 մրցաշրջանում հաղթող դարձավ փարիզյան ՊՍԺ ակումբը, որը հավաքեց 91 միավոր:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում