Աջարիայի բաց առաջնությանը մասնակցած մեր մարզիկները հաղթել են

Աջարիայի բաց առաջնությանը մասնակցած մեր մարզիկները հաղթել են

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: 2019թ.-ի Մայիսի 18-19-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվեց Աջարիայի բաց առաջնությունը, որին մասնակցում էր Հայաստանի ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիայի հավաքականը։

Մարզիկ Արթուր Այվազյանը զբաղեցրեց պատվավոր 1-ին հորիզոնականը, Ալբերտ Գևորգյանը՝ պատվավոր 2-րդ հորիզոնականը, իսկ մարզիկներ Կարեն Անտոնյանը, Նարեկ Վարդանյանը և Արա Գեղամյանը զբաղեցրեցին պատվավոր 3-րդ տեղերը։

Ֆեդերացիայի հավաքականը հունիսի 26-29-ը պատրաստվում է մեկնել  Չեխիայի մայրաքաղաք Պրահա՝ պատանիների և երիտասարդների Եվրոպայի կարատեի առաջնությանը մասնակցելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում