«Չելսին» պատրաստ է Սարրիին 5 մլն ֆունտի դիմաց բաց թողնել «Յուվենթուս»

«Չելսին» պատրաստ է Սարրիին 5 մլն ֆունտի դիմաց բաց թողնել «Յուվենթուս»

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին այս մրցաշրջանից հետո կարող է լքել ակումբը և տեղափոխվել Իտալիա:

«Sky Sports»-ի փոխանցմամբ՝ 60-ամյա մասնագետով հետաքրքրված են «Ինտերն» ու «Յուվենթուսը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Չելսին» կարող է աշխատանքից ազատել Սարրիին, եթե նույնիսկ հաղթի Եվրոպայի լիգան:

«Չելսին» չի խոչնդոտի մասնագետի տեղափոխությանն Իտալիա, եթե «Յուվենթուսը» համաձայնի նրա դիմաց 5 միլիոն ֆունտ վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում