Պատանի կարատեիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Պատանի կարատեիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող պատանի կարատեիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կիոկուշին կարատեի ազգային Ֆեդերացիայի պատանիների հավաքականը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած 2-րդ KWU Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:

14-15 տարեկանների 45 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչմանն է արժանացել Արսեն Կարապետյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել Անգելինա Աղասյանը, Արամ Միքայելյանը և Դավիթ Պապայանը:

Առաջնությանը մասնակցել է 26 երկրի 400-ից ավելի մարզիկ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում