Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ»-ի հետ

Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կշարունակի մնալ ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «արքայական ակումբի» հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Կիսապաշտպանը «Ռեալ»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 46 խաղի, խփել 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

Լուկա Մոդրիչը «Ռեալ» տեղափոխվեց 2012 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում