Պատանի բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Գալաց քաղաքում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությում ռինգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարը կսկսեն 46 կգ քաշային Խաչատուր Մանուկյանը, 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 50 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:
Հիշեցնենք, որ ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով: Ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի եւ մարզիչ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաեւ 52 կգ քաշային Վարդգես Բաղդասարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 57 կգ քաշային Արես Հակոբյանը, 60 կգ քաշային Գոռ Մխիթարյանը, 63 կգ քաշային Կարապետ Բալագոզյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանն ու 70 կգ քաշային Կամո Բեգյանը: