Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում. Արսեն Վենգեր

Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում. Արսեն Վենգեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է համարում:

«Անթույլատրելի եմ համարում Մխիթարյանի հետ կատարվածը: Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ մեր ժամանակներում: Ֆուտբոլն անհնարինն է դառնում, երբ քաղաքականությունը խառնվում է սպորտին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վենգերի խոսքերը փոխանցում է The Telegraph-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում