ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Բուֆոնին

ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Բուֆոնին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ազգային թիմի նախկին դարպասապահ Ջան Լուիջի Բուֆոնը կմնա ՊՍԺ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է RMC Sport կայքը: Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ակումբում պահել իտալական լեգենդար դարպասապահին: Նոր պայմանագիրը Բուֆոնին կառաջարկվի հաջորդ շաբաթ` 1+1 ձևաչափով:

41-ամյա դարպասապահն արդեն ավարտված մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում և բաց է թողել 22 գնդակ:

Ջան Լուիջի Բուֆոնը ՊՍԺ տեղափոխվեց 2018 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում