«Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Մխիթարյանը հեռանա. The Sun

«Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Մխիթարյանը հեռանա. The Sun

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշի հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Sun-ը: Ըստ պարբերականի «զինագործներ»-ն աջակցում են Մխիթարյանին, երբ վերջինս որոշում է կայացրեց մեկնել Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին, սակայն ակումբը դեմ չի լինի, եթե հայ կիսապաշտպան որոշի այլ թիմի միանալ: Լոնդոնյան ակումբում կարծում են, որ Մխիթարյանը չի կարողացել «Արսենալ»-ում ցուցադրել իր ամբողջ ներուժը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում