«Գանձասար-Կապան»-ը և «Լոռի»-ն չպարզեցին հաղթողին

«Գանձասար-Կապան»-ը և «Լոռի»-ն չպարզեցին հաղթողին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի նախավերջին տուրում կայացավ ևս մեկ հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուրի հերթական հանդիպումը կայացավ Երևանում՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում՝ միմյանց դեմ մրցում էին «Գանձասար-Կապան»-ը և «Լոռի»-ն: Վանաձորյան ակումբին առաջին կեսի 42-րդ րոպեին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը, իսկ 79-րդ րոպեին «Գանձասար-Կապան»-ին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Տուրի վերջին հանդիպումը՝ «Փյունիկ»-«Արարատ» կկայանա մայիսի 26-ին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում