«Բավարիա»-ն 19-րդ անգամ դարձավ Գերմանայի գավաթակիր

«Բավարիա»-ն 19-րդ անգամ դարձավ Գերմանայի գավաթակիր

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության հաղթողը Մյունխենի «Բավարիա»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Լայպցիգ»-ը և «Բավարիա»-ն: Մյունխենյան ակումբը Ռոբերտ Լևանդովսկու դուբլի և Քինգսլի Քոմանի գոլերի շնորհիվ հաղթեց 3:0 հաշվով:

«Բավարիա»-ն 19-րդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը: Մյունխենյան թիմն այս տարի դարձել էր նաև Գերմանիայի առաջնության հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում