USD
EUR
RUB

Մխիթարյանով հետաքրքրված է «Միլան»-ը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է «Միլան» ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Sun-ը: Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Միլանում՝ տեղի համանուն թիմում: Բայց բանակցությունները դեռևս սկսված չեն:

Նախօրեին անգիական ԶԼՄ-ները գրում էին, որ Լոնդոնի «Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշի հեռանալ ակումբից: «Զինագործներ»-ն աջակցում են Մխիթարյանին, երբ վերջինս որոշում է կայացրեց չմեկնել Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին, սակայն ակումբը դեմ չի լինի, եթե հայ կիսապաշտպան որոշի այլ թիմի միանալ: Լոնդոնյան ակումբում կարծում են, որ Մխիթարյանը չի կարողացել «Արսենալ»-ում ցուցադրել իր ամբողջ ներուժը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

 

 



Լրահոս
«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 17-ամյա ֆուտբոլիստի հետ Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունը Եվրո-2019-ին Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ «Լոռի»-ն նոր պաշտպան ունի Բրազիլիայից Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում Արոնյանը մեկնարկում է Զագրեբի մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը՝ Գոայի միջազգային մրցաշարի հաղթող Ազատ ոճային ըմբիշները մեկնարկեցին Եվրոպական խաղերում Բարեղամ Հարությունյան. Ցանկացած դժվարություն հաղթահարելի է «Լոռի»-ն նոր համալրում ունի Կոլումբիայից Բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը պարտվեց Եվրոպական խաղերի երկրորդ մենամարտում «Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից Պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է Արգենտինան հաղթել է Քաթարին և Copa America-ի հաջորդ փուլում է Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող հանդես եկավ Եվրոպական խաղերում Ֆեդերերը 10-րդ անգամ հաղթել է Հալլեի մրցաշարում Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպական խաղերի հաղթող Սամբիստ Արսեն Ղազարյան դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպական խաղերում Սամբիստները պարտվել են Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում «Փյունիկ»-ը միաժամանակ պայմանագիր է կնքել երեք ֆուտբոլիստի հետ Էմիլ Եղիազարյանը միացել է Գանձասար-Կապանին Մինսկ-2019․ Ասյա Լալազարյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի 1/8 եզրափակիչ Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները, որպեսզի կարողանա վերադառնալ կատալոնական ակումբ «Նոա» ֆուտբոլային ակումբից հեռացել է 6 ֆուտբոլիստ Հայ սամբիստները կպայքարեն Եվրոպական խաղերի առաջին մեդալների համար Չիլին հաղթել է Էկվադորին. Copa America Բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում Գևորգ Ղազարյանը չի տեղափոխվի բուլղարական ակումբ «Յուվենտուսի» նոր մարզիչը Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում Ուրուգվայը չհաղթեց Ճապոնիային. Copa America Մինսկում մեկնարկում են Եվրոպական երկրորդ խաղերը Օբամեյանգը կարող է հեռանալ Լոնդոնի «Արսենալ»-ից Էրիկ տեն Հագը երկարաձգել է պայմանագիրը «Այաքս»-ի հետ «Ինտերը» 20 միլիոն եվրոյով գնել է Պոլիտանոյին
website by Sargssyan