«Փյունիկ»-ը դեռևս Հայաստանի առաջնության առաջատարն է

«Փյունիկ»-ը դեռևս Հայաստանի առաջնության առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկ»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Փյունիկ»-ն ունի 60 միավոր: Երկրորդ տեղում 58 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Իսկ եռյակը 52 միավորով եզրափակում է «Բանանց»-ը: 51 միավոր ունի «Ալաշկերտ»-ը, 41՝ «Լոռի»-ն, 36՝ «Շիրակ»-ը, 35՝ «Գանձասար-Կապան»-ը, 25՝ «Արցախ»-ը և վերջին տեղում «Արարատ»-ն է՝ 22 միավոր:

Առաջնության վերջին տուրում «Փյունիկ»-ը հանդիպում չի անցկացրի, փոխարեն «Արարատ-Արմենիա»-ն կմրցի «Բանանց»-ի և հաղթանակի դեպքում կդառնա Հայաստանի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում