Կամո Հովհաննիսյանի գոլն օգնել է ակումբին հաղթել

Կամո Հովհաննիսյանի գոլն օգնել է ակումբին հաղթել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում Հովհաննիսյանի «Ժետիսու»-ն տանը հյուրընկալեց և նվազագույն հաշվով հաղթեց «Կայսար»-ին, որտեղ հանդես է գալիս ընտրանու կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

Կամո Հովհաննիսյանը, որը թիմի մեկնարկային կազմում էր, խաղի 52-րդ րոպեին դարձավ թիմի միակ և հաղթական գոլի հեղինակ:

«Ժետիսու»-ն մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է, իսկ «Կայսար»-ը՝ 4-րդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում