Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի հաղթական վերջին խաղին

Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի հաղթական վերջին խաղին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի մրցաշրջանի վերջին հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության վերջին՝ 30-րդ տուրում «Ուրալ»-ն արտագնա խաղում մրցեց «Անժի»-ի հետ և հաղթեց 0:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին:

Ռուսաստանի առաջնության 2018/19 մրցաշրջանում «Ուրալ»-ը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում