Երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում հունիսի 3-ից 9-ը կանցկացվի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցատեղի կմեկնեն Գևորգ Սուքիասյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) և Սամվել Սիմոնյանը (130 կգ):

Թիմը Իսպանիա կմեկնի հունիսի 1-ին, կվերադառնա՝ 6-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում