«Արսենալ»-ի դարպասապահը ցավում է, որ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվի եզրափակչին

«Արսենալ»-ի դարպասապահը ցավում է, որ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվի եզրափակչին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն ևս անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգային Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը:

«Սկանդալային է այն, որը Մխիթարյանը չի մասնակցի, քանի որ ամբողջ մրցաշրջանի ընթացում ծանր աշխատանք է կատարել և չի կարող խաղալ եզրափակչում քաղաքականության պատճառով: Շատ եմ ցավում նրա համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լենոյի խոսքերը փոխանցում է գերմանական Kicker հանդեսը: Դարպասապահի խոսքով` հեշտ չի բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը, քանի որ երկու ակումբներն էլ` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն ՈՒԵՖԱ-ն անդամ են և կարող են հեռացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում