Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ամերիկայի 2019-ի գավաթի առաջնության Բրազիլիայի ազգային հավաքականի ավագը կլինի պաշտպան կլնի Դանի Ալվեսը։ Sport-express-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքը։ Այսպիսով՝ ավագի թևկապից զրկվել է հավաքականի հարձակվող Նեյմարը։

Հաղորդվում է, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն անձամբ է իր որոշման մասին հայտնել Նեյմարին ու Ալվեսին։

Դանի Ալվեսը 107 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում և խփել 7 գնդակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում